Գինու մասին ֆիլմեր

19/03/2026
Post Image

Երբեմն գինու բաժակի լավագույն ուղեկիցը գինու մասին ֆիլմն է։ Ահա մի քանի տարբերակ, որոնք արժե դիտել։


🍷 Sideways (2004)
Երկու ընկեր մեկնում են գինու ճանապարհորդության Կալիֆոռնիայում՝ նրանցից մեկի հարսանիքից առաջ։ Ֆիլմը մեծ ճանաչում ձեռք բերեց գինու սիրահարների շրջանում և էականորեն նպաստեց Pinot Noir-ի պահանջարկի աճին։ 

🍷 A Good Year (2006)
Լոնդոնյան բրոքերը ժառանգում է խաղողի այգի Պրովանսում և անսպասելիորեն փոխում է իր կյանքը։ Շատ տպավորիչ ֆիլմ՝ դանդաղ կյանքի, արևի և խաղողի այգիների մասին։

🍷 Somm (2012)
Վավերագրական ֆիլմ մարդկանց մասին, ովքեր պատրաստվում են աշխարհի ամենաբարդ գինեգործական քննություններից մեկին՝ Master Sommelier կոչում ստանալու համար։ Ավելի լարված է, քան թվում է։

🍷 Uncorked (2020)
Պատմություն երիտասարդ տղայի մասին, ով երազում է դառնալ գինու մասնագետ՝ չնայած ընտանիքի և շրջապատի ճնշմանը։

Կիսվել՝