Արհեստական բանականությունն արդեն օգնում է գինեգործներին ստեղծել գինու կուպաժներ՝ վերլուծելով գինու քիմիական բաղադրությունը և սպառողների համային նախասիրությունները։ Օրինակ՝ ամերիկյան Tastry ընկերությունն օգտագործում է ալգորիթմներ՝ կանխատեսելու համար, թե որքանով տվյալ գինին դուր կգա սպառողներին։
Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ընտրել տարբեր գինիների օպտիմալ համամասնությունները, ապահովել համի կայունությունը և կրճատել փորձնական խառնուրդների քանակը։
Սակայն կա մի կարևոր հանգամանք․ համընդհանուր կատարյալ գինի գոյություն չունի։ Յուրաքանչյուր մարդ ունի իր համային նախասիրությունները։ Այդ պատճառով արհեստական բանականությունն առայժմ էնոլոգի օգնականն է, այլ ոչ թե նրա փոխարինողը։