Գինու մեջ նստվածքը նորմա՞լ է

18/03/2026
Post Image

Գոյություն ունի ինչպես «լավ», այնպես էլ «վատ» նստվածք։ Հասկանալու համար՝ արժե՞ խմել նստվածք ունեցող գինի, թե ոչ, ուշադրություն դարձրեք հետևյալ հատկանիշներին։

Վատ նստվածք

Երբ խմորիչները նստում են շշի հատակին, դրանց հետ միասին կուտակվում են նաև մահացած բակտերիաներ։ Այսպիսի նստվածքը վատացնում է գինու համը։ Եթե այն երկար ժամանակ շփման մեջ է մնում գինու հետ, ըմպելիքը կարող է ձեռք բերել տհաճ համ։

Այս նստվածքը սովորաբար ունի փոքր փաթիլների տեսք։ Այն մոխրագույն է, սակայն կարող է ունենալ նաև կարմրավուն կամ դեղնավուն երանգներ։ Եթե նկատում եք նման նստվածք, ավելի լավ է ընտրել այլ գինի:

Լավ նստվածք

Եթե նկատում եք թափանցիկ նստվածք, որը նման է կոտրված ապակու փոքր մասնիկների, մի շտապեք դեն նետել շիշը։ Իրականում դա կալցիումի և կալիումի աղեր են, որոնք նաև անվանում են «գինու քար»։

Այսպիսի նստվածքը առաջանում է խմորման ընթացքում, այսինքն՝ այդ աղերը գինուն են անցնում խաղողից։ Եթե տեսնում եք նման նստվածք, դա նշանակում է, որ գինին բնական է։

 

Նման նստվածքը սովորաբար հանդիպում է հնեցված գինիներում։

Share on: