Գինին, որի մասին մոռացել էին 150 տարի — և հիմա այն վաճառվում է տասնյակ հազարավոր դոլարներով

11/05/2026
Post Image

Մեծ Բրիտանիայում Sotheby’s աճուրդում կներկայացվեն երկու բացառիկ գինու շիշ՝ 1.5 լիտրանոց Château Lafite Rothschild 1870 մագնումներ։ Այս շշերը ավելի քան մեկ դար մնացել էին Glamis Castle-ի մառաններում — և դրանց մասին պարզապես մոռացել էին։

Պատմությունը գրեթե դետեկտիվի է նման։ 1971 թվականին գինու փորձագետ Մայքլ Բրոդբենթը առաջին անգամ այցելեց ամրոց, ուսումնասիրեց արխիվները և պարզեց, որ դեռևս Ստրաթմորի 13-րդ կոմսը գնել էր այս գինու 48 շիշը անմիջապես Château Lafite Rothschild-ից։

Սակայն այն ժամանակ գինու համը մեծ տպավորություն չէր թողել․ այն չափազանց տտիպ էր թվացել։ Շշերը տեղափոխել էին մառան և… այլևս չէին հիշել դրանց մասին։ Տարիներ անց Բրոդբենթը վերջապես բացեց շշերից մեկը — և արդյունքը զարմանալի էր։ Գինին գրեթե իդեալական էր պահպանվել՝ խորը գույն, մաքուր բույր, օքսիդացման որևէ նշան և հիանալի հավասարակշռված համ։

 

Մեկ շշի մեկնարկային գինը կազմում է մոտ 50,000 դոլար։

Share on: