Ինչպես գեղեցիկ սառեցնել գինին՝ առանց բաժակի մեջ սառույց ավելացնելու

02/11/2026
Post Image

Գինու մեջ սառույց ավելացնելը արագ միջոց է այն սառեցնելու համար, բայց կա մի խնդիր․ սառույցը հալվում է և նոսրացնում գինին ու փոխում համը։ Կա ավելի նուրբ ու գեղեցիկ տարբերակ՝ սառեցված խաղողը։Պարզապես նախապես մի քանի խաղողի հատիկ դրեք սառցախցիկում, իսկ հետո ավելացրեք դրանք բաժակի մեջ՝ սառույցի փոխարեն։ Գինին կսառչի՝ առանց ջրիկանալու և համը կորցնելու։ Այս տարբերակը հատկապես լավ է սպիտակ, ռոզե, փրփրուն գինիների և գինու հիմքով թեթև ամառային ըմպելիքների համար։nnԳլխավորը չափը չանցնելն է։ Բաժակի մեջ երկու-երեք հատիկը լիովին բավարար է։ Գինին պետք է պարզապես թարմացնող սառնություն ստանա, այլ ոչ թե վերածվի քաղցր մրգային կոմպոտի։

Share on: